Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան 

Նա կարող է դառնալ Սիրիայի հաջորդ նախագահը, եթե իհարկե դեռ ողջ է

Մերձավոր Արևելք

Սեպտեմբերի 4-ն էր, և Սիրիայում հնչում էին պատերազմի թմբուկները: Միացյալ Նահանգները, թվում էր, պատրասվում է հարվածել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին: Երկրի քաղաքական և տնտեսական էլիտային պատկանող ընտանիքի անդամները փախան Բեյրութ՝ փորձելով փրկվել թևավոր հրթիռներից: Շշուկներ կային, որ Սիրիայի ընդդիմությունը հասել էր մինչ այդ տեղի ունցած ամենակարևոր դասալքությանը իշխանության շարքերում. խոսքը նախկին պաշտպանության նախարար Ալի Հաբիբի մասին է:

Հաբիբը ալաուի է, ուղղություն, որին պատկանում է Ասադի ընտանիքը: Նա գրեթե կես դար ծառայել է Սիրիայի զինված ուժերում՝ հասնելով գեներալ-լեյտենանտի աստիճանի: Այժմ նա կարող է այլ պաշտոն ստանալ՝ հանդես գալով որպես հետասադական Սիրիայի անցումային կառավարության ղեկավար:

Հաբիբի՝ իշխանությունից հեռանալու մասին հաղորդագրությունների առաջին տարափից հետո նրա գտնվելու վայրի և գործողությունների մասին լուրերն ամբողջությամբ դադարեցին: Սիրիայի պաշտոնական լրատվականները պնդում էին, որ նա գտնվում է Սաֆիտա քաղաքի (ալաուիների կենտրոնը) իր տանը, սակայն իր՝ Սիրիայում գտնվելու մասին բացահայտ կերպով չի հայտարարում: Մինչդեռ նրանք, ովքեր կարող էին տեղեկություն ունենալ Հաբիբի հրաժարականի մասին, նրա ճակատագրի մասին խճճված պատկեր էին ներկայացնում: Իրենց հարցազրույցներում նախկին ամերիկացի և սիրիացի պաշտոնյաները նշում էին, որ իրենք ոչ մի ապացույց չունեն, որը կհաստատեր, թե Հաբիբը փախել է Սիրիայից. թուրք դիվանագետներից մեկը նույնպես հայտարարեց, որ որևէ տեղեկություն չունի՝ Հաբիբի հեռանալու վերաբերյալ: Այնուամենայնիվ, սիրիական երկու ընդդիմադիր աղբյուրներ և սիրիական քաղաքական անցուդարձից քաջատեղյակ մի արաբ պաշտոնյա,վկայակոչելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները և թուրք պաշտոնյաներին, հայտարարեցին, որ Հաբիբը հեռացել է իշխանություններից և փախել Թուրքիա, որտեղ միջազգային ուժերի հետ աշխատում է Ասադի վարչակարգից հետո անցումային կառավարություն ստեղծելու ծրագրերի վրա:

Եթե այս լուրերը համապատասխանում են ճշմարտությանը, ապա մի քանի պատճառ կա, որ Հաբիբը կարող է լինել այն մարդը, ով Ասադի ընտանիքի ձեռքից կվերցնի Սիրիայի պատմությունը: Հաբիբը բանակի սպա է, ունի բազմաթիվ պարգևներ և կարող է բանակը անվնաս պահել: Բացի այդ, նա ակտիվ դերակատարություն չի ունեցել վերջին երկուսուկես տարիներին Սիրիայում իրականացվող արյունահեղությանը: Նա նույնպես ալաուի է, ինչպես Ասադի ընտանիքի անդամները և կարող է շահել ալաուիական համայնքի անդամների վստահությունը, որոնք Ասադին այլընտրանք չեն կարողանում գտնել: «Ալաուիական համայնքը կանգնած է երկընտրանքի առաջ. ինչպես կարող ենք մեր շղթան անջատեղ Ասադ-Մախլուֆի կլանից և պահպանել մեր անվտանգությունը»,- ասում է Սիրիայի հարցերով Օբամայի նախկին խորհրդական Ֆրեդ Հոֆը,- Եվ պատասխանի մի մասը կարող է լինել այն, որ կհայտնվի մեկը, որ կասի՝ այժմ ապահով կարող եք ցատկել»:

Այնուամենարյնիվ, Հաբիբի նախապատմությունը շատերին Սիրիայի ընդդիմության շարքերում կարող է ստիպել կանգ առնել: Մինչև 2011թ. Հաբիբն անբասիր կենսագրություն ուներ որպես Ասադի վարչակարգի օրինապահ զինվոր: Նա իր ներկա կարգավիճակին հասել էր աստիճանաբար՝ դեռ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի ժամանակներից և գլխավորել էր Քուվեյթ ուղարկված սիրիական ուժերը՝ միանալով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերին, որոնք 1991թ. դուրս հանեցին այդ երկրից Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնի զորքերը: Երբ 2000թ. Բաշար ալ-Ասադը եկավ իշխանության գլուխ, Հաբիբը հին գվարդիայից մնացած այն անդամներից մեկն էր, ում նորընտիր նախագահը պահեց իր կողքին՝ 2004թ. նրան նշանակելով գլխավոր շտաբի պետ, իսկ 2009թ.՝ պաշտպանության նախարար:

Ասադի իշխանության օրոք գեներալ Հաբիբը առաջ էր տանում պաշտոնական կուրսը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: 2009թ. հոկտեմբերին, օրինակ, պաշտոնական մամուլը հայտարարեց, որ Հաբիբը զգուշացրել է, թե Սիրիան քիչ էր մնում դառնար «սիոնիստական գաղութարարական ծրագրերի թիրախ», սակայն «շնորհիվ նախագահ Բաշար ալ-Ասադի խելամտության՝ Սիրիան տապալել է այդ ծրագերը»: Անգամ 2011թ. ապրիլին՝ խռովությունների բռնկման նախնական շրջանում, սիրիական պաշտոնական մամուլը մեջբերում էր Հաբիբին, ըստ որի երկրի թշնամիները «արհամարհում են այն փաստը, որ սիրիացի ժողվուրդը իր ազգային միասնությունն արյունով է պաշտպանել»:

Երբ Սիրիայում իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, տեղի և օտարերկրյա աղբյուրները պնդում էին, որ Հաբիբը հաճախակի է սկսել հակադրվել Ասադի որոշումներին՝ խռովությունները զենքի ուժով ճնշելու հարցի շուրջ: Սիրիացի մի նախկին պաշտոնյայի վստահեցմամբ՝ Հաբիբը պնդում էր, որ անհրաժեշտ է բանակը ներգրավել՝ բողոքի շարժումները դեռ բնում ճնշելու համար: Նրան հետաքրքրում էր՝ ու՞ր է Ասադի սարսափած շրջապատը և ինչու են ուժայիններն անզորություն ցուցաբերում, երբ առերեսվում են այնպիսի ճգնաժամի, որին պետք է որ պատրաստված լինեին:

Մինչդեռ ընդդիմության անդամները, ընդհակառակը, պնդում էին, որ Հաբիբը հետաձգել է Հոմս և Համա քաղաքներում ցուցարարների դիրքերը գրոհելու ծրագրերը: Քամալ Լաբուանին, ով առաջինը հայտարարեց Հաբիբի հեռանալու մասին, ասում էր, որ պաշտպանության նախարարը 2011թ. հուլիսին կազմակերպել է նաև ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդի այցը Հոմս:

Ընդդիմությունն այդ ժամանակ դեռ զինված չէր և հույս ուներ կրկնել Եգիպտոսի և Թունիսի սցենարը, որտեղ զինվորականները ժողովրդական ցույցերից հետո իրենք տապալեցին բռնապետերին: Հակաասադական ուժերը ժողովրդական արշավ սկսեցին՝ համոզելու Հաբիբին հեռանալ վարչակարգից և նրան առաջարկելով մասնակցել անցումային կառավարության ստեղծմանը, որը նախատեսվում էր կյանքի կոչել Ասադի վարչակարգը տապալելուց հետո:

Սիրիայի Ազգային խորհրդի անդամ Ռադուան Զիյադեն ասում էր, որ ընդդիմությունը կանգ է առել Հաբիբի վրա ոչ միայն այն պատճառով, որ նա պաշտպանության նախարարն է, այլ նաև որովհետև նա ուներ ամուր միջազգային կապեր, որոնք ձեռք էր բերել Ծոցի առաջին պատերազմի ժամանակ Քուվեյթ մտնելիս: Ամենաուշագրավն այն է, որ ըստ Զիյադեի' ընդդիմությունը կապ էր պահպանում Հաբիբի ընտանիքի անդամներից մեկի հետ, որն էլ նրանց տեղեկացրել էր, որ բանակի ղեկավարը դժգոհ է Ասադի վարչակարգի քաղաքականությունից և մտածում է նրանից հեռանալու ուղղությամբ:

Սակայն, ըստ Զիյադեի' ջանքերը տապալվեցին, քանի որ Հաբիբը շուտով հակասությունների մեջ մտավ Ասադի վարչակարգի հետ՝ կապված վերջինիս կողմից Համայում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու ծրագրերի հետ: «Նրա և Ասադի միջև քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում նա Ասադին մեղադրել է երկրորդ Համա կրկնելու մեջ»,- պատմում է Զիյադեն՝ նկատի ունենալով 1982թ. Համայում կազմակերպված ջարդը,- որին զոհ գնաց 20 հազար մարդ: «Դրանից հետո նրանից ընդհանրապես որևէ լուր չկար»:

Որոշ վերլուծաբաններ տարօրինակ են համարում այն, որ ընդդիմությունը կարող էր հրապարակավ Հաբիբին կոչ անել հեռանալ վարչակարգից: Նրանք այն կարծիքին են, որ դա կարող էր վարչակարգի մոտ կասկածներ առաջացնել՝ նախարարին դիտելու որպես սպառնալիք: «Դա գործնական առումով խեալմիտ չէր լինի»,- ասում է Հոֆը,- նման մոտեցման դեպքում առաջ է գալիս մարդու կյանքի անվտանգության հարցը»:

Ինչևէ, 2011թ. օգոստոսին Հաբիբը հրաժարական տվեց: Խռովությունների սկզբից ի վեր' դա Սիրիայի կառավարությունում ամենամեծ ցնցումն էր: Կարճ ժամանակ անց նա անհետացավ քաղաքական դաշտից, ինչից հետո մեծ թվով շշուկներ շրջանառվեցին նրա ճակատագրի շուրջ: Սիրիայի պաշտոնական մամուլը պնդում էր, որ նա հեռացել է «առողջական խնդիրների պատճառով»: Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ Ասադը նպատակահարմար գտավ նրա փոխարեն նշանակել Դաուադ Ռաջիհային, քանի որ վերջինս քրիստոնյա էր, հետևաբար այդկերպ նա կարող էր աջակցություն ստանալ քրիստոնյա համայնքի շրջանում: Մյուսներն էլ հավատացած էին, որ Հաբիբը սպանվել է. Սիրիայի ընդդիմադիր կայքերը հաղորդում էին, որ նրան սպանված են գտել իր տանը՝ հրաժարականից մեկ օր հետո: Ավելի ուշ սակայն նա ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ հերքելով այդ տեղեկությունը:

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները գուցե և ցանկանային իրենց շարքերում տեսնել Հաբիբին պայքարի նախնական փուլում, սակայն երկու տարի անց, երբ հաշվվում է շուրջ 100 հազար զոհ, նրանց վերաբերմունքը պետք է որ ավելի սառը լինի: «Չափազանց ուշ է քննադատել այն մարդկանց, ովքեր Ասադի կողքին են և կարող էին հեռանալ նրանից,- ասում է Զիյադեն:- Իրավիճակը չափազանց բարդ է ու խճճված, և չի կարող քննարկվել այդ տեսանկյունից: Անհրաժեշտ է վերակառուցել գերատեսչությունները»:

Վտարանդի ընդդիմությունը, սակայն, կարծես թե լայն ընտրություն չունի: Սիրիայի ներսում նրանց ազդեցությունը, որը միշտ ավելի թույլ է եղել, ևս մեկ հարված ստացավ երեքշաբթի, երբ Սիրիայի ազատ բանակի իսլամիստները ստորագրեցին մի հայտարարություն՝ նշելով, որ իրենք չեն ճանաչում ընդդիմադիր կոալիցիան կամ նրա անցումային կառավարությունը:

Նյութին առավել մանրամասն ծանոթացեք Ex Oriente Lux-ի հոդվածում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Ամենադիտված