Իրանը սպառնացել է պատասխանել ԱՄՆ-ին՝ օդային տարածքի խախտման համար
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներխուժել է Իրանի օդային տարածք, և Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի դիմել։ Կոշտ հայտարարությունը հրապարակել է Tasnim գործակալությունը։
ԿՍԻՐ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան բանակը շարունակել է «ագրեսիվ գործողություններն ու միջամտողական արկածախնդրությունը» տարածաշրջանում՝ ներխուժելով Իրանի օդային տարածք Պարսից ծոցի շրջանում։ Իրանական կողմը հայտարարել է, որ պատասխան գործողությունների իրավունքը համարում է «օրինական և բացարձակ»։
Իրանի ռազմական կառույցի տվյալներով՝ իրանական ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու սարքը, ինչպես նաև ստիպել են Իրանի օդային տարածքը լքել F-35 կործանիչին և RQ-4 հետախուզական դրոնին։ Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հաստատել էր, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ գործողություններն իրականացվել են ամերիկացի զինծառայողների անվտանգությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից