Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը 

Ով է «Արաբական գարնան» անհավանական հաղթողը

Մերձավոր Արևելք

Իրաքյան պատերազմը, որը 2003-ին հանգեցրեց այդ երկրում Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալմանը, մեկ միանշանակ հաղթող ունեցավ. Իրանը: ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը բերեց Մերձավոր Արևելքում ավանդաբար ԱՄՆ-ի դաշնակից հանդիսացող սուննիական իշխանությունների թուլացմանը և տարածաշրջանում ԱՄՆ-ի մեծագույն թշնամի` Իրանի Իսլամիստական Հանրապետության ուժեղացմանը:

Տասը տարի անց մենք կրկին կարող ենք դառնալ տարածաշրջանում ճակատագրի նման քամահրանքի վկան: Համենայն դեպս, այս պահին թվում է, թե «արաբական գարնան» առաջ բերած հեղափոխությունների միանշանակ հաղթողը Իսրայելն է:

Անապահով սահմաններ

Իհարկե իսրայելցիների մեծ մասը կհերքի նման մեկնաբանությունը: Տարածաշրջանում Իսրայելի հարևանությունը զգալիորեն անկայուն և անկանխատեսելի է դարձել: Դեռ վերջերս Իսրայելի հակահրթիռային համակարգերը հետ մղեցին Սինայի թերակղզուց իսրայելական Էլիաթ նավահանգստային քաղաքի ուղղությամբ արձակված «Երկաթե գմբեթ» հրթիռը:

Նման իրավիճակում Իսրայելի սահմանները չեն կարող այնպես անվտանգ լինել, ինչպես նախկինում էր, և դա առաջին հերթին վերաբերում է Եգիպտոսի հետ Իսրայելի սահմանամերձ հատվածին:

Կարող է արդյոք Իսրայելը նման վտանգավոր հարևանությամբ կայունության, անվտանգության և տնտեսական աճի օազիս մնալ:

Պատասխանը միանշանակ է' ոչ: Հոռետեսների մեկնաբանությամբ Թել Ավիվը պետք է մշտապես բարձր պատրաստվածության մակարդակի վրա մնա'իր առջև ծառացող ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:

Ամենից առաջ իսրայելցիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, հավատում են, որ այժմ բուռն երևակայություն և քաջություն գործադրելու ժամանակը չէ: Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղության բանակցային գործընթացի վերսկսումը կարող է քողարկել Իսրայելի անհաջողությունները: Ի վերջո Իսրայելը չի կարող ԱՄՆ-ին անտեսել այնպես, ինչպես դա անում է եգիպտական բանակը՝ իր իսլամիստ հակառակորդների ցույցերը արյան մեջ ճնշելով:

Իհարկե իրավիճակին կարել է նաև բոլորովին այլ գնահատական տալ: Այն, ինչ արաբական աշխարհում ծայր առավ իբրև հեղափոխություն (այս եզրույթի այն իմաստով, որը կիրառվում էր 18-րդ դարում), հանգեցրեց կրոնական պատերազմի վերարտադրության, ինչպիսին որ բորբոքվել էր Եվրոպայում 1524-1648թթ ընթացքում' իրար դեմ հանելով կաթոլիկներին և բողոքականներին, ինչպես այսօր իրար դեմ են դուրս եկել սուննիներն ու շիաները: Եգիպտոսի դեպքում, սակայն, մենք տեսնում ենք միայն վերադարձ դեպի ռազմա-ոստիկանական պետության ձևավորում:

Ներքին տարաձայնություններ

Իհարկե կարելի է այս եվրակենտրոն մեկնաբանության հետ չհամաձայնվել, սակայն անհերքելի փաստ է այն, որ մուսուլմանական Մերձավոր Արևելքը չափազանց զբաղված է իր ներքին հակամարտություններով' պաղեստինցիների խնդիրների կամ Իսրայելի ներկայության վրա կենտրոնանալու համար:

Հրեաների կամ քրիստոնյաների դեմ պատերազմը իր առաջնայնությամբ հետին պլան է մղվել(բացառությամբ Սիրիայի և Եգիպտոսի, ուր կարծիք է տիրում, թե քրիստոնյա փոքրամասնությունները դաշնակցում են իշխող վարչակարգի հետ):

Որոշ դեպքերում նույնիսկ գործում է Իսրայելի հետ ձեռք բերած կոնկրետ համագործակցություն: Հորդանանի ղեկավարությունը առկա դժվարին պայմաններում իր գոյության համար պայքարելու նպատակով անվտանգության ոլորտում համագործակցում է Իսրայելի հետ: Այդ իսկ պատճառով ներկա պահին իսրայելա-հորդանանյան ուժերը համատեղ աշխատում են իրենց սահմանները Իրաքից կամ Սիրիայից ներթափանցող արմատական ջիհադականներից պաշտպանելու համար: Նույն նպատակն է հետապնդում նաև համագործակցությունը Իսրայելի և Եգիպտոսի միջև' Սինայի թերկաղզու գրոհայիններին դիմակայելու համար:

Արաբական հեափոխությունների պարադոքսն այն է, որ նրանք ստիպված են տարածաշրջանում Իսրայելին ընդունել իբրև ռազմավարական դաշնակից: Մինչ օրս Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավելի շատ արաբների կյանք է խլել, քան բոլոր արաբա-իսրայելական պատերազմները միասին վերցրած:

Իհարկե սրանից չի կարելի սխալ հետևություններ անել: Իսրայելի համար,հնարավոր է, նախընտրելի է որոշ արաբական երկրների ռազմավարական դաշնակիցը դառնալ կամ Իրանի դեմ փաստացի դաշնակից ձեռք բերել, ինչպես օրինակ կարող է լինել Սաուդյան Արաբիան: Սկայն դա չի նշանակում, որ Իսրայելի արաբ հարևանները կհաշտվեն իրենց միջավայրում նրա շարունակական ներկայության հետ:

Եվ դա նաև չի նշանակում, որ Իսրայելը կարող է անել ամեն ինչ' երբ և որտեղ նա ցանկանա: Ընդհակառակը, Իսրայելի կառավարությունը չպետք է տարածաշրջանային խռովություններն իբրև արդարացում ընդունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը պարապուրդի մատնելու հարցում:

Իհարկե արաբական աշխարհի խռովությունները չեն կարող բարենպաստ նախապայմաններ ստեղծել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության և հաշտության հաստատման համար, սակայն այս «ռազմավարական զինադադարը», որը նախընտրելի է արաբական շատ երկների ղեկավարների համար, կարող է միակ հնարավոր այլընտրանքը դառնալ, քանի որ արաբները չեն կարող միաժամանակ և Իսրայելի դեմ և իրար մեջ պատերազմ մղել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Ամենադիտված