Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հայոց մեծ եղեռնի տարում կայանալիք Համահայկական խաղերը հատուկ բնույթ կունենան. Հրաչ Տեր-Սարգսյան

Հրապարակումներ

Առաջին ձմեռային համահայկական խաղերին մասնակցած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակները մրցումների ավարտից հետո էլ չեն շտապում լքել Հայաստանը, որտեղ բազմաթիվ գործեր ունեն:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Մոնրեալի պատվիրակության ներկայացուցիչ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ, «Հոմենըթմեն» ազգային-մարզական միության կենտրոնական վարչության անդամ Հրաչ Տեր-Սարգսյանի հետ:

-Պարոն Տեր- Սարգսյան, Դուք համահայկական խաղերի հիմնադիրներից մեկն եք, խաղերի համաշխարհային կոմիտեի պատվավոր անդամ, երկար ճանապարհ եք անցել 1999 թվականին կայացած Առաջին ամառային համահայկական խաղերից մինչև 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը անցկացված Առաջին ձմեռային խաղերը:

- Հետադարձ հայացք նետելով Խաղերի պատմությանը' կարելի է ասել, որ այս միջազգային ազգային մրցաշարը փառավոր ճանապարհ է անցել: Այս առումով կցանկանամ առանձնացնել Խաղերի կայացմանը և զարգացմանը նպաստացած 3 գործիչների՝ լուսահոգի հայ դիվանադետ, դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանին և Իշխան Զաքարյանին, որոնք մեծապես նպաստել են համահայկական խաղերի կայացմանը: Իշխան Զաքարյանն առ այսօր գլխավորում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն և մեծ աշխատանք կատարում' Խաղերը հասցնելով շատ բարձր մակարդակի:

Եթե առաջին Խաղերին մասնակցեցին ամբողջ աշխարհի 62 քաղաքների 1200, ապա 5-րդ ամառային խաղերին արդեն՝ 128 քաղաքների 3300-ից ավելի մարզիկներ: Այս դինամիկան շատ պերճախոս է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դրանով չսահմանափակվեց և ձեռնարկեց նաև Առաջին ձմեռային համահայկական խաղերի կազմակերպումը:

-Ինչպե՞ս կգնահատեիք ձմեռային խաղերի կազմակերպումը:

- Ձմեռային խաղերի կազմակերպումը շատ ավելի յուրահատուկ աշխատանք էր, և այն հանգամանքը, որ մրցումներին մասնակցեցին 22 երկրների 400 մարզիկներ, բարձր եմ գնահատում: Հատուկ նշեմ, որ մայր Հայրենիքը, մեր ազգային պետությունը շատ մեծ աշխատանք կատարեցին սփյուռքի բոլոր ներկայացուցիչների համար' իրենց վրա վերցնելով Հայաստանում մեր հյուրանոցի և սնննդի հետ կապված բոլոր ծախսերը: Սա շատ լուրջ աջակցություն էր, որի համար շատ շնորհակալ ենք Հայաստանին:

Ծաղկաձորում և Երևանում կայացած Ձմեռային համահայկական խաղերի 4 մարզաձևի մրցումները նորից ոգևորեցին աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին, մեր խաղերի «Միասնություն սպորտի միջոցով» նշանաբանը նորից միավորեց տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդներին' նոր կամուրջ գցելով մեր բոլորի միջև: Այս առումով Խաղերը շատ մեծ դեր են ունեն և ավելի մեծ դեր պետք է խաղան ազգի միավորման և կրթման գործում:

-2015թ. Ամառային համահայկական խաղերը յուրահատուկ դեր են կատարելու:

-Այո, Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի տարում Համահայկական խաղերի դերը լրիվ այլ է, այս փաստն անհամեմատ ավելի լուրջ է տրամադրում ապագա խաղերի բոլոր մասնակիցներին, հյուրերին, մարզասերներին, մեր ամբողջ ազգին: Ես չեմ կասկածում, որ այդ Խաղերին կմասնակցեն ավելի շատ քաղաքների ներկայացուցիչներ, եթե վերջին Ամառային խաղերին մասնակցեցին 3300-ից ավելի մարզիկներ, ապա 2015թ. նրանց թիվը, կարծում եմ, կբազմապատկվի: Իշխան Զաքարյանն արդեն խոսել է այս մասին: Վստահ եմ, որ 2015թ. Խաղերը յուրահատուկ իրադարձություն կդառնան հայ ազգի կյանքում ոչ միայն մարզական առումով:

-Պարոն Տեր-Սարգսյան, Դուք ներկայացնում եք զարգացած մարզական երկիր՝ Կանադան, Հայաստանի մարզասերների կողմից սիրված Մոնրեալը: Ինչպե՞ս կարելի է հակիրճ ներկայացնել կանադական սպորտը և հայերի դերը դրանում:

- Կանադան սառը կլիմա ունեցող երկիր է, և պատահական չէ, որ մեր հիմնական հաջողությունները կապված են ձմեռային սպորտի, նախ և առաջ հոկեյի հետ, այստեղ Կանադան իրոք առաջատար է: Հոկեյը Կանադայում ամենասիրված մարզաձևն է, ի դեպ, Հյուսիսային Ամերիկայի հոկեյի ազգային լիգայում՝ NHL-ում նաև 2 հայազգի մարզիկներ են խաղում: Իսկ ընդհանրապես Կանադայում 30 լիգա է գործում, և ոչ միայն պրոֆեսիոնալ: Երևանում համահայկական խաղերի հոկեյի մրցաշարում մեր թիմը զբաղեցրեց վերջին' 3-րդ տեղը, բայց մեր բոլոր խաղացողների մեջ չկար գոնե 1 պրոֆեսիոնալ, այլ նրանք նաև սիրողական հոկեյ որպես հոբի են խաղում: Մենք հույս ունեինք, որ հոկեյի մրցաշարին կմասնակցեն ավելի շատ թիմեր: Այս անգամ չստացվեց:

Կցանկանամ նշել մեկ փաստ: Որպես Կանադայի Քվեբեք նահանգի կրթության և սպորտի ոլորտի պատասխանատուներից մեկը, ես զբաղված եմ դպրոցականների, ոչ միայն հայազգի դպրոցականների մարզական կրթությամբ: Մենք կարողացել ենք Քվեբեքի դպրոցներում այնպիսի համակարգ օգտագործել, որ աշակերտներն ի վիճակի լինեն լավագույնս համատեղել ուսուցումը և սպորտը: Ի դեպ, սպորտով իրավունք ունեն զբաղվել միայն լավագույն աշակերտները: Եթե մեր փորձը օգտակար կլինի Հայաստանի համար, շատ լավ:

Ասեմ նաև, որ վերջին տարիներին Քվեբեքում ֆուտբոլով զբաղվող դպրոցականների թիվն սկսել է գերազանցել հոկեյի խմբերի թիվը:

Մենք ունենք և մեր կանադական հոկեյը, այլ ձմեռային մարզաձևեր, օրինակ' գեղասահք, որոնցում Կանադան մեծ հաջողությունների է հասել: Ինչ վերաբերում է ամառային մարզաձևերին, ապա բավականին զարգացած է ատլետիկան: Մեզ մոտ, ինչպես և Հայաստանում, շատ մեծ դեր է խաղում կոնկրետ անձը սպորտում, շատ ուրախ եմ, որ նույն ատլետիկայում Հայաստանն ունի Ռոբերտ էմմիյանի նման անձ:

-Հնարավ՞որ է, որ հաջորդ Ձմեռային համահայկական խաղերին Հայաստան, որպես խաղերի պատվավոր հյուր ժամանի կանադացի լեգենդար հոկեյիստներից որևէ մեկը:

-Հուսով եմ` այո, տեսնենք: Դա իրոք կարող է մեծ լիցք հաղորդել Խաղերին:

Զրուցեց Զավեն Վարդանյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված