Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել 

Առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ նախաքննական մարմիններում իրականացվող քննությունը, ինչպես նաև Դատախազության կողմից մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության և այլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազի բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես նշել է.

«1. Գլխավոր դատախազի 2025 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ս.Ա.-ի նկատմամբ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը և այն հաստատելու մասին հսկող դատախազի վարութային ակտը՝ նկատի ունենալով, որ Ս.Ա.-ին վերագրվող արարքը հանդիսանում է վատ վերաբերմունքի դրսևորում, հավասարեցված է խոշտանգմանը, ինչով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը չէր կարող դադարեցվել վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելքի առկայության պատճառով:

2025 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Սաշա Աֆյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին) նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, Ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթից մեղադրյալ Ս.Ա.-ի (ըստ մեղադրանքի՝ նախկին Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով) վերաբերյալ քրեական վարույթն անջատելու, անջատված քրեական վարույթին համար շնորհելու մասին: Քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2025 թվականի նոյեմբերի 24-ին հանրային մեղադրողը դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

2026 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատել է Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի և Ա.Գ.-ի վերաբերյալ նոր մեղադրանքի որոշումները:

2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով հայցագնի՝ 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա:

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ցույցը և նշված հրապարակում հավաքների անցկացումը խոչընդոտելու նպատակով՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության պետի ակնհայտ ապօրինի հրամանով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի ծառայողները՝ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, պարեկապահակակետային գնդի վաշտի հրամանատարների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի կազմակերպմամբ և հրամանով՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնության ու հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ, ցրել են նստացույցը՝ Ազատության հրապարակից հարկադրաբար հեռացնելով, այդ թվում՝ գիշերելու համար տեղադրված վրաններում քնած հարյուրավոր խաղաղ ցուցարարներին:

2026 թվականի մարտի 3-ին դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել էր, որ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն»։

Գլխավոր դատախազը, անդրադառնալով պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու հարցին, նշել է. «Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին կայացրած որոշման 47-րդ կետում կատարած արձանագրումից հետևում է, որ առնվազն 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում առկա է եղել խոշտանգման կամ դրան հավասարեցված վերաբերմունքի, այդ թվում՝ պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք:

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որևէ նշանի, մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը: Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ անկարգություններ հրահրելու նպատակով, և մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, և որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական՝ եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած բախումներն ամենայն հավանականությամբ եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք: Դատարանն այնուհետև նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների և «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը և զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ:

Վճռի 206-րդ կետում դատարանն արձանագրել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ և անկազմակերպ զարգացումների հետևանքով, մինչդեռ ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաև նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է՝ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված և կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի, չի եղել Կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազենով, ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում:

Վերոշարադրյալ արձանագրումների և մի շարք այլ տվյալների վերլուծության արդյունքում Վճռի 226-րդ կետում Դատարանը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն և պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության և վերահսկողության բացը, ինչպես նաև արցունքաբեր գազի նռնակների վիճակի և գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրները զգալի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը՝ անվտանգության կանոնների խախտմամբ, ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ:

Վճռի 227-րդ կետում Դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս հինգ անձանց մահերը վերագրելի են պետությանը։

«Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի», «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռներում ձևավորված դիրքորոշումները հիմք են տալիս կարծիք հայտնել այն մասին, որ մարտի 1-ի լույս 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների քրեաիրավական գնահատականների մասով Դատարանի եզրահանգումները կապվում են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք»: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում
Ամենադիտված