ԱՄՆ Սենատը հետաձգում է Կիևին 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացումը
ԱՄՆ
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հետաձգում է Կիևին 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փոխանցումը, որը նախկինում հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Այս մասին գրել է Կենտուկիից հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը The Washington Post-ի համար հրապարակված հոդվածում:
Քաղաքական գործիչը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովներում հանրապետական մեծամասնությունը թույլատրել է 2025 թվականին Ուկրաինային 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելը: Սակայն Պենտագոնը, որը ներկայացված է պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիի կողմից, փաստորեն խափանում է Կոնգրեսի այս որոշումը:
Մաքքոնելը հավելել է, որ Պաշտպանության նախարարությունը անտեսում է օրենսդիրների հարցումները Ուկրաինային հատկացված միջոցների ճակատագրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու