ԱՄՆ-ում կսկսեն Թրամփի պատկերով անձնագրեր տրամադրել
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը անկախության 250-ամյակի առթիվ կթողարկի սահմանափակ քանակությամբ անձնագիր, որի վրա պատկերված կլինի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Fox News-ը։
«Պատկերված է Թրամփը՝ շրջապատված Անկախության հռչակագրով և ամերիկյան դրոշով, ինչպես նաև նախագահի ոսկեգույն ստորագրությամբ։ Մեկ այլ էջում պատկերված է հիմնադիր հայրերի կողմից Անկախության հռչակագիրը ստորագրելիս հայտնի նկարը», - ասվում է հայտարարության մեջ։
Այս անձնագրերի մոտ 30 000 օրինակ կթողարկվի։ Դրանք հասանելի կլինեն միայն Վաշինգտոնի անձնագրային գրասենյակում անձնագրերի համար դիմող ամերիկացիներին՝ հուլիսի 4-ից սկսած։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու