«Ինչպե՞ս իմ 8 տարեկան աղջկան ուղարկեմ ցուրտ դասասենյակում սովորելու»
Բլոգոսֆերա
Լիանա Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դպրոցների ջեռուցումը քաղաքապետարանը որոշել է միացնել նոյեմբերի 15-ից: Հիմա հարցերի շարք. որոշում ընդունողները առավոտյան 8:30 մտե՞լ են որևէ դպրոցի դասարան, իրենց աշխատասենյակներում առանց ջեռուցման, տաքացուցիչի կարո՞ղ են նստել, Էրեբունի-Երևանի և այլ թիթիզությունների վրա, փուչիկներ գնելու վրա միլիոններ կարողանում են ծախսել, բայց 6-7 տարեկան երեխեքին նորմալ կրթության պայմանների ապահովման համար փող չկա՞: Տարոն Մարգարյան, ակնկալում եմ ռեալ պատասխան գոնե այս մեկ հարցին. ինչպե՞ս իմ 8 տարեկան աղջկան ուղարկեմ ցուրտ դասասենյակում սովորելու: Ավելացնեմ, որ երեխեքը հերթով հիվանդանում են: Կուզեի մյուս ծնողների կարծիքն էլ լսել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու