Ադրբեջանում Աշուրա տոնը շիաները նշել են Իրանի պետական դրոշի ներքո
Ադրբեջան
Մահմեդական Աշուրա տոնը Ադրբեջանում շիաները նշել են Իրանի պետական դրոշի, հոգևոր և քաղաքական ղեկավարների դիմանկարների ներքո, ինչը խիստ անհանգստացրել է իշխանություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA լրատվական գործակալութունը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն շտապել է հայտարարել, որ դա տեղի է ունեցել «ոչ իր վերահսկողության տակ գտնվող» մզկիթներում և պաշտամունքի վայրերում:
Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ Աշուրա տոնի օրը գյուղերից և Ադրբեջանի շիաների կենտրոն համարվող Նարդարանից արված ռեպորտաժներում տեղադրել էին տոնակատարությունը Իրանի պետական դրոշի, հոգևոր հայր Խամանեի, նախագահ Հասան Ռոուհանիի և այլ ղեկավարների դիմանկարներով անցկացվելը պատկերող լուսանկարներ:
Այդ կապակցությամբ Փաշազադեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նա կատարվածը «սադրանք» է որակել և նշել, որ Իրանի նախագահ Ռոուհանիի' Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերություններին վնաս հասցնելուն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու