«Հրապարակ». ԲՀԿ-ի «ամբողջական» իշխանափոխության պահանջի ֆոնին թուլացվում է խնամի Հովիկը
Հայկական Մամուլ
Երեկ տեղի ունեցած կառավարության կազմի փոփոխությունները մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյան բնորոշեց որպես ձիու քայլ, որով Հովիկ Աբրահամյանի «տակից» հանվում է իր կայացման ակունքներում գտնվող տարածքային կառավարման նախարարությունը, որը դե ֆակտո ընտրությունների «կայացման» ու «կեղծման» դարբնոցն է, հաջորդ քայլով էլ միջազգային ինտեգրման նախարար է դառնում Տիգրան Սարգսյանի աջ ձեռք Վաչե Գաբրիելյանը, որը ոչ միայն արևմտյան ներդրումային «օսը» կուրացիա կանի, այլև' եվրասիական: Գրում է «Հրապարակ»-ը:
Ինտրիգը, սակայն, ավելի խորն է. բանն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր «ուղղվածությամբ» ամբողջովին սեյրանօհանյանական է, քան` հովիկաբրահամյանական, իսկ Սեյրան Օհանյանը 2018թ. նախագահական ֆավորիտներից է:
Ու եթե սրան էլ գումարում ես տեղեկատվությունը, որ ապագայում Վաչեի վրա են դրվելու նաև փոխվարչապետի պարտականությունները, ապա պատկերն ամբողջանում է` ԲՀԿ-ի «ամբողջական» իշխանափոխության պահանջի ֆոնին «երկուսը մեկում» տարբերակով. խաղից հանվում են Քոչարյանի կադրերը, թուլացվում է խնամի Հովիկը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու