Օգնության են հասել փրկարարները
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 7-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի վատ ինքնազգացողություն, չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Շտապօգնության աշխատակիցները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին, բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 1/4 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու