Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Անահիտ» մուլտֆիլմը տոներին ընդառաջ նվեր է փոքրիկներին և մեծերին

Գիտություն և Մշակույթ

Բազմաթիվ կինոսերներ, երկար տարիներ անհամբեր սպասելուց հետո, վերջապես հնարավորություն ստացան մասնակցելու «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի պրեմիերային: Ղազարոս Աղայանի ստեղծագործության առաջին անիմացիոն էկրանավորման պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Նկարչական ավանդական մուլտիպլիկացիոն տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ ստեղծված կինոնկարն անտարբեր չթողեց թե՛ մեծահասակ և թե՛ փոքրիկ հանդիսատեսներին: Մուլտֆիլմը ստեղծողների և կինոսերների մոտ 5 տարի փայփայած երազանքն իրականություն դարձավ:

Մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմը ներկայացվելու է միջազգային հանրությանը:

«Ֆիլմը մասնակցելու է մի շարք փառատոնների, թարգմանվելու է մի քանի լեզվով: Արդեն իսկ կան ռուսերեն և անգլերեն տեքստերը: Դերասանները սկզբում տեսել էին իրենց հերոսների էսքիզները և մոտավորապես գիտեին, թե նրանք ինչ արտաքին ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Սահակյանցը: Մուլտիպլիկացիոն կինոնկարում կան նաև ժամանակակից տարրեր՝ համակարգիչ, հեռախոս, մետրո, անգամ Կոնչիտա Վյուրստն է ներկա «Անահիտ»-ում:

Սահակյանցի խոսքով՝ մուլտֆիլմում արծարծվում է իդեալական պետություն ունենալու երազանքը:

Ֆիլմի պրոդյուսերը' «Շարմ հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ կինոնկարը նվիրված է Ղազարոս Աղայանի հոբելյանին:

«Ցանկացած հեքիաթ իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի, այն խնդիրներ է բարձրացնում, որոնք նորմալ են ցանկացած իշխանության համար՝ ցանկացած ժամանակահատվածում: Հեքիաթը դրա համար էլ հեքիաթ է, որ այն դիտեն և որոշ բաներ սովորեն: Ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները»,- նշեց նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մուլտիպլիկացիոն ֆիլմում հնչյունավորել է Անահիտին: «Ահռելի աշխատանք է արվել, որի մեջ մենք ընդամենը մի փոքր բան ենք ներդրել: Երբ առաջին անգամ մեզնից յուրաքանչյուրը վերցրեց տեքստը և փորձեց կարդալ, դեռևս չկային կերպարներ, կային նախնական էսքիզները: Եվ մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող է դառնալ այս կերպարը: Իմ կերպարը և ես նմանություններ ունենք: Այն, ինչ տեսանք, ապշեցուցիչ է, ֆանտաստիկ, զարմանալի»,- նշեց Նազենի Հովհաննիսյանը:

Ինչպես ցանկացած հեքիաթի, այնպես էլ «Անահիտ»-ի հիմքում չարի և բարու հավերժական պայքարն է: Այս հեքիաթի չարագործները Վաչագան թագավորի հորեղբայր Ազարն ու նրա ծառա Էնվերն են: Հերոսներից են խենթ գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին և Զանգի շունը: Գլխավոր հերոսների ուսուցիչներն են Շուշանն ու Սերոբը: Ֆիլմի երկխոսությունները գրվել են բանաստեղծական ոճով:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է «Շարմ» հոլդինգը: Սցենարի հեղինակներն են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը:

Երևանյան պրեմիերայից հետո «Դիսնեյի» չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված