Ուկրաինային փոխհատուցման մասին խոսակցությունները մանկական հեքիաթներ են. Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զարմանք է հայտնել, որ եվրոպացիները դեռևս հավատում են քաղաքական գործիչների «մանկական հեքիաթներին» այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինային փոխհատուցում է վճարելու։ Նա իր կարծիքը հայտնել է «Ռադիո Կոշութի» եթերում։
Օրբանի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչները «դեն են նետում հարկատուների կողմից վճարված հարյուրավոր միլիարդներ» և նաև փորձում են համոզել քաղաքացիներին, որ «Ռուսաստանը կվճարի փոխհատուցում, իսկ Եվրոպան կվերադարձնի Ուկրաինային փոխանցված գումարը»։
«Ես դեռ չեմ հանդիպել որևէ մեկի՝ լուրջ մասնագետի, որը կասեր, որ ռուսներին կարելի է պարտվել ճակատում և ստիպել վճարել փոխհատուցում։ Սա հեքիաթների սահմաններից դուրս է։ Արևմտյան Եվրոպայի քաղաքացիներին կերակրում են այս հեքիաթներով՝ իրենց դժգոհությունը զսպելու համար», - նշել է Օրբանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)