Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 5-րդ տուրի պարտիաները
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակ տոնեցին Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Նվարդ Հայրապետյանը: Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարը 4,5 միավորով Անահիտ Մկրտչյանն է:
Տղամարդկանց մրցաշարում մրցակցին պարտության են մատնել Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, Արսեն Դավթյանը: Տղամարդկանց առաջնությունում երկիշխանություն է: 3,5 միավոր ունեն Զավեն Անդրիասյանն ու Արթուր Դավթյանը:
Առաջնության 6-րդ տուրը կկայանա հունվարի 18-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)