Արևմտյան Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Օրբան
Աշխարհ
Արևմտյան Եվրոպայի երկրները ոչ միայն աջակցում են Կիևին Մոսկվայի հետ հակամարտության մեջ, այլև ակտիվորեն պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի, որը կարող է վերաճել համաշխարհային հակամարտության։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը չի կիսում այդ մտադրությունները։
«Արևմտյան Եվրոպան իսկապես պատրաստվում է պատերազմի», - ասել է Օրբանը՝ նշելով, որ ԵՄ վերջին գագաթնաժողովները վերածվել են «ռազմական խորհուրդների», որտեղ գլխավոր հարցը «Ռուսաստանին հաղթելու» ռազմավարությունների քննարկումն է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)