Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան 

2018 թ. համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը ՀՀ-ում 12 անգամ մեծացել է․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, նշել, որ ռազմավարական հեռնկարների մասին պատկերացումները մեկտեղելը կամ համեմատելը լավ գաղափար է: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, թե 2018 թվականի համեմատ ինչ է փոխվել ոլորտում:

«Մեր վիճակագրությունն ասում է, օրինակ, որ 2018 թվականի համեմատ տեղեկատվական կամ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում ավելի քան 12 անգամ մեծացել է, այսինքն՝ աճել է մոտավորապես 1225%-ով»,-ասել է վարչապետը և հավելել, որ դրամաշրջանառությունը 171%-ով է աճել, այսինքն՝ ոլորտի դրամաշրջանառությունը գրեթե քառապատկվել է, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է 2018 թվականից հետո։ Ինչ վերաբերում է ոչ վիճակագրական տվյալներին, ապա, վարչապետի խոսքով, էական փոփոխություններ են տեղի ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում գործում է արբանյակային ինտերնետը՝ Սթարլինքի ծառայությունները, ինչն իր հերթին նպաստում է տարածքային համաչափ զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է երկու օր առաջ Երևանի պետական համալսարանում բացված ժամանակակից սուպերհամակարգչի մասին, որն առաջինն է, որ ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության միջոցներով:

Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում, և ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:

Հաջորդիվ երկրի ղեկավարը խոսել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարևորության մասին:

Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետևաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական և հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաև ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը և նոր մասնագետների զարգացումը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև TRIPP նախագծին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և ծրագրերին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
Ամենադիտված