Սպիտակ տունը Գազայի հատվածում միջազգային ուժերի ղեկավար է նշանակել
ԱՄՆ
ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Ջասպեր Ջեֆերսը նշանակվել է Միջազգային կայունացման ուժերի (ISF) ղեկավար, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ջեֆերսը պատասխանատու կլինի անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման և ահաբեկչությունից զերծ կայուն միջավայրի ստեղծման համար։
«Գեներալ-մայոր Ջեֆերսը նշանակվել է Միջազգային կայունացման ուժերի (ISF) հրամանատար, որտեղ նա կղեկավարի անվտանգության գործողությունները, կաջակցի համապարփակ ապառազմականացմանը և կապահովի մարդասիրական օգնության և վերականգնողական նյութերի անվտանգ մատակարարումը», - հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru