ԱՄՆ-ում ավիաընկերություններին զգուշացրել են Լատինական Ամերիկայի վրայով թռիչքների ռիսկերի մասին
ԱՄՆ
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նախազգուշացրել է ամերիկյան ավիաընկերություններին Խաղաղ օվկիանոսում որոշ լատինաամերիկյան երկրների ծովային տարածքների վրայով թռիչքների ռիսկերի մասին՝ ռազմական ակտիվության պատճառով, հաղորդում է Reuters-ը։
FAA-ն խորհուրդ է տվել ամերիկյան օպերատորներին զգույշ լինել Մեքսիկայի, Պանամայի, Կոլումբիայի, Կենտրոնական Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի ու Հարավային Ամերիկայի որոշ հատվածների ծովային տարածքների վրայով թռիչքներ կատարելիս՝ «ռազմական ակտիվության և արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքին խանգարելու պատճառով»։
Գործակալությունը զգուշացրել է թռիչքի բոլոր փուլերում ինքնաթիռների համար հնարավոր ռիսկերի մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)