Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆ Ավստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասին Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Հաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերը Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել 

«Ազգ». Մեր լավատեսությունն ավելի ամրապնդվեց. Գևորգ Կոստանյան

Հայկական Մամուլ

ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունից առաջ

- Պարոն Կոստանյան, կարծիք հայտնեցիք, թե լավ տրամադրություն ունեք, ինչպիսի՞ հիմք կա նման լավատեսական տրամադրության համար:

- Միանշանակ դրա համար բավարար հիմք կա, այսինքնՙ երբ ասում եմ, թե կանխատեսումները դրական են, բարի ցանկություն չէ, այլՙ այս ամբողջ գործընթացի ժամանակ ձեռք բերվեցին բավականաչափ շատ հիմքեր: Օրինակՙ հայց, հայցի հիմնավորումներ, բողոք, բողոքի հիմնավորումներ, մեր դիրքորոշումները, դատարանի նախադեպային իրավունքի առկայությունը, այսինքնՙ այս ամբողջը իրենց կոմուլյատիվ էֆեկտով մեզ համար բավարար հիմք է տալիս լավատես լինելու: Որեւէ մեկը չի կարող կանխատեսել դատարանի վճիռը ինչ բովանդակությամբ կլինի, ինչ արդյունք կունենա, այնուամենայնիվ նկատի ունենալով նախադեպայնությունը եւ արդեն իսկ առկա փաստական հանգամանքները, լավատեսությամբ լցված եմ այս ամբողջ գործընթացի եւ արդյունքի նկատմամբ:

- Ձեր լավատեսությունն Աստծո ականջն ընկնի, բայց այսօրվա եվրոպական մթնոլորտը կարծես հակառակն է գուժում. մի քանի օր առաջ Գերմանիայի կառավարությունն իր տարածած հայտարարության մեջ հրաժարվեց ցեղասպանություն եզրույթից, իր պատճառաբանության մեջ նահանջեց 2005-ին Բունդեսթագիՙ այդ հասկացությանը մերձ ձեւակերպումներից, իսկ Շվեյցարիան, ինչպես վկայում է «Նոյե ցյուրխեր ցայթունգն» իր վերջին համարներից մեկում, կասկածում էՙ «արդյոք շատ հեռուն չի գնացել իր պատժիչ օրինագիծն ընդունելով, երբ 20-ից ավելի երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունըՙ առանց քրեականացնելու այն, երբ «Շառլի Էբդոյի» հետ կապված ազատ արտահայտվելու իրավունքը կարծես դառնում է գերակա: Թվարկած փաստերը մտավախություն չե՞ն պատճառում:

- Այն, որ ես լավատես եմ, բնավ չի նշանակում, թե առնվազն մտովի չեմ պատրաստվում բոլոր այն հակափաստարկներին, որ կարող են լինել: Շվեյցարական մամուլի հրապարակումների հետ կապվածՙ չեմ կարծում, որ դա Շվեյցարիայի պաշտոնական դիրքորոշումն է:

- Բայց մամուլն ընդգծում է հասարակության տրամադրությունները:

- Երբ որեւէ լրատամիջոց կարծիք է հայտնում, չի նշանակում, թե դա ողջ հասարակության տրամադրությունն է: Ձեռնպահ կմնամ մամուլի որեւէ հրապարակում կամ զանգվածային որեւէ լրատվամիջոցի մեկնաբանությունները մեկնաբանելուց:

- Բայց կասկածի որդն այդուհանդերձ նետվում է հրապարակ, չէ՞:

- Կասկածի այս կամ այն որդը կարող են նետել հրապարակ, բայց կա մի կարեւոր սկզբունք, այո, հենց նույն «Շառլի Էբդոյի» այս վերջին իրադարձություններն իհարկե նշանակություն ունեն, բայց այստեղ պիտի հաշվի առնել այն սկզբունքը, որը շեշտադրում ենք մեր ամբողջ առարկությունների փաթեթում, որ պետությունը պետք է ունենա հայեցողության այնպիսի սահմաններ, որ ինքը գնահատի տվյալ սոցիալական, քաղաքական հասարակությունում սովորույթային բոլոր նորմերը հաշվի առնելով: Արդյո՞ք խոսքի ազատության եւ խտրականության դրսեւորման կամ քարոզման սահմանները պետք է լինեն այսպիսի՞ն, թե՞ այնպիսին: Եթե նույն նախադեպերը Եվրոպական դատարանին հնարավորություն են տալիս, որ յուրաքանչյուր պետություն ինքը որոշի այդ «մարջին օֆ էքսփրեշընը», կարող է մի պետություն համարել, որ իր երկրում խոսքի ազատությունը բացարձակ նշանակություն ունի եւ դա կդրսեւորվի խտրականության դրսեւորման կամ կդրսեւորվի բռնության քարոզման ձեւով, իր համար կարեւոր չէ: Մոտեցում 2-րդ.կոնկրետ մի պետություն, նկատի ունենալով իր քաղաքական, սոցիալական համակարգերը, գնահատում է, որ այս սահմանի խոսքի ազատությունն արդեն վտանգավոր է պետության անվտանգության, մյուս-մյուսի համար: Մեկնաբանության ազատության սկզբունքը, հայեցողության սահմանները պետությունները բոլոր դեպքերում ունեն, եւ խնդիրն այն է, որ մենք բացարձակ չենք խոսում այն մասին, որ եթե եվրոպական դատարանը որոշելու է կամ պետք է որոշի,թե ընդհանրապես նման սահմանափակումները խոսքի ազատության սահմանափակում են, կամ սահմանափակում չեն: Խնդիրն այն է, որ մենք չենք կարծում, որ այսօր պիտի քննարկման առարկա դառնա ցեղասպանության ժխտման քրեականացման կամ ապաքրեականացման հարցը: Դա չի կարող դատարանի որոշման մեջ տեղ գտնել, դատարանը յուրաքանչյուր դեպքում կարող է քննարկման առարկա դարձնել, թե այս կամ այն պետությունը, որը քրեականացրել է, ընդունենք ցեղասպանության ժխտումը, համապատասխանեցնո՞ւմ է կոնվենցիայի չափանիշներին, խոսքի ազատության հետ համադրումը ճի՞շտ է անցկացված, թե՞ ոչ: Եվ դա չի կարող ունիվերսալ լինել բոլոր պետությունների համար:Այստեղ բացարձակ մտահոգություն չունեմ, ունենք խնդիր, որ կարող են շահարկման առարկա դարձնել թե՛ լրատվամիջոցներ, թե՛ որոշակի քաղաքական ուժեր, բայց դա չի նշանակում, որ դա ունիվերսալ, անփոփոխ կանոն է: Մի դեպքումՙ մի երկրի օրենսդրությունը կարող է կոնվենցիային համապատասխանել խոսքի ազատության իմաստով, մյուս դեպքումՙ չնայած նույն կարգավորումն ունի, կարող է չհամապատասխանել: Դա արտառոց վիճակ չէ:

- Վաղը ՄԻԵԴ -ը չի վիճարկելու ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, իսկ միջազգային իրավունքի մեջ կա՞ օրենքի գերակայությունՙ ասենք խոսքի, կարծիքի, ազատությունը գերակա լինի:

- Խոսքի ազատությունը կամ խտրականության արգելքը դրանք մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չունեն:

- Կյանքի իրավունքը գերակա չէ՞ բոլոր մյուս իրավունքներին:

- Այո, բայց հիմա խոսում ենք խոսքի ազատության եւ խտրականության արգելքի սկզբունքի համադրելիության գերակայության կամ ստորադասության մասին: Խնդիրը սրա մեջ է, սա պիտի քննարկվի: Ձեր հարցը հասկանում եմ այսպեսՙ արդյոք խոսքի ազատությունը կարո՞ղ է համարվել գերակա մյուս իրավունքներին: Ես կյանքի իրավունքի դաշտ չգնացի, դա բացարձակ է, դա չի քննարկվում եւ որեւէ այլ իրավունքի հետ համեմատելի չէ:

- Հիմա չե՞նք կարող բռնել այդ խայծիցՙ ասելով, եթե ռասիստական հիմք կա, ժողովուրդներին իրար դեմ է լարում, դա կյանքի իրավունքի ոտնահարմանն է աղերսվում:

- Չէ ,կյանքի իրավունքը բոլորովին այլ բան է:Այլ հարց է, թե հայեցողության սահմաններն ինչպես պիտի գնահատել: Յուրաքանչյուրի դեպքում դատարանը պիտի պետություններին հնարավորություն տա որոշելՙ խոսքի ազատությունը այս դրսեւորումներով կարո՞ղ է արդյոք հանգեցնել բռնության քարոզմանը եւ բռնության իրականացմանը, խտրականության դրսեւորմանըՙ դրա բոլոր վնասակար հետեւանքներով:Յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է դա որոշելու:

Շարունակությունը`թերթի այսօրվա համարում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածՄեգան Մարքլը բացատրել է, թե ինչու է հեռու պահել հորը երեխաներից՝ նրա դեմ մեղադրանքների ֆոնինPolitico. Եվրոպական խորհրդարանը պահանջել է ավելացնել ֆերմերների ֆինանսավորումըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան«Նյութամոլությունից օգտվելով՝ նրանց ներքաշել են հակաեկեղեցական գործունեության մեջ»․ Տեր ՎրթանեսԲագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններինԹրամփը հայտարարել է երրորդ ժամկետով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու իր իրավունքի մասինCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրըՎերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվելTF1. Ֆրանսիան հոկտեմբերի 24-ին սպասում է մինչև 500,000 ցուցարարների«Նոայի» դեմ սահմանափակո՞ւմ․ Արփինե Հովհաննիսյանը քննադատել է ՀՖՖ-ի դիրքորոշումը
Ամենադիտված