Բնապահպանները մթնոլորտում հայտնաբերել են օզոնը քայքայող նոր դասի նյութեր
Գիտություն և Մշակույթ
Եվրոպացի բնապահպանները մեր մոլորակի մթնոլորտում հայտնաբերել են ավելի վաղ անհայտ դասի քիմիական նյութեր, որոնք օզոնը ֆրեոնից վատ չեն քայքայում, և որոնց պարունակությունն օդում սրընթաց աճում է, ինչը նոր սպառնալիք է Երկրի օզոնային վահանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Nature Geoscience հա նդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք պետք է շարունակենք մթնոլորտի վիճակի և այդ գազերի պարունակության դիտարկումը, որպեսզի որոշենք դրանց աղբյուրը: Այժմ օզոնային շերտը դեռ բարենպաստ արդյունքներ է զգում ֆրեոնների արգելքից, բայց մթնոլորում դիքլորմեթանի աճող խտությունը կարող է չեզոքացնել դրանք և բազմաթիվ անորոշություններ մտցնել ապագայում օզոնի և կլիմայի մեր կանխատեսումներում»,- հայտարարել է Մարտին Չիպերֆիլդը Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա). հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)