Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Wildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild 

Սեյրան Սարոյանը՝ Ծառուկյանի հետ հանդիպման, ներքաղաքական սրացումների և ԵԿՄ մասին

Քաղաքական

Lurer.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, ով անդրադարձել է վերջին օրերին մամուլում քննարկվող մի շարք հարցերի:

-Պարո՛ն Սարոյան, դուք, վստահաբար, տեղյակ եք՝ ինչպես որոշվեց, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո ո՞վ պետք է ղեկավարի ԵԿՄ-ն:

-Այդ չարաբաստիկ ժամանակաշրջանը բոլորս հիշում ենք: Երկրում անկայուն վիճակ էր ստեղծվել: Վատ ժամանակաշրջան էինք ապրում՝ կորցնելով մեր Սպարապետին, մեր զինակից ընկերոջը։ Եվ ահավոր ծանր էր ազգի վիճակը, բոլորիս վիճակը, բանակի վիճակը: Ամեն վայրկյան մտածում էինք, որ մեր մոտ սենց խառնա, ադրբեջանցին հեսա հարձակում կանի: Ե՛վ ներքաղաքական վիճակն էր շատ ծանր, ե՛ւ արտաքին: Հիմա չեմ ուզում ասել՝ մարդկանց հիշողությունն է կորել, երևի ուզում են իրենց դերը բարձրացնել, բայց սենց բաներով դեր չի բարձրացվում, որովհետև կա իրականություն: Երբ որ Սպարապետի թաղումից հետո ես ու Մանվել Գրիգորյանը գնացինք Սպարապետի տուն ծնողների մոտ (գրեթե ամեն երեկո գնում էինք), Գրետա մայրիկն իր սգի հետ միասին, նաև մտածում էր մեր պետականության, պետության մասին: Դուք պատկերացնում եք՝ կորցնելով այդպիսի որդի, այդպիսի մարդ (չնայած պարզ է, որ այդպիսի որդի բերած կինը ինքն էլ պետք է ուժեղ լիներ), մտածում էր պետության անվտանգության մասին, որովհետև Երկրապահն այդ ժամանակ անտեր էր մնացել: Մեր մտքով անգամ չէր էլ անցնում, բայց այդ կինը խելացի է ու պետականամետ, ու երբ ես ու Մանվելն իրենց տանն էինք ասեց. «Մանվե՛լ ջան, մի բան խնդրեմ, Վազգենի գործը պիտի շարունակվի»:

Այն ժամանակ Մանվելը առաջին կորպուսի հրամանատարն էր, Գորիսում էր նստում ու չէինք էլ կարող պատկերացնել ոնց կարող է համատեղ Գորիսում ծառայի ու ղեկավարի մի ամբողջ Երկրապահ կամավորականների միություն: Բայց երկար խորհրդակցեցինք, մտածեցինք ու հասկացանք, որ Գրետա մայրիկը ճիշտ է՝ Մանվելի անձը, Մանվելի արած գործը, Մանվելի ապրածը Երկրապահի ստեղծման օրվանից: Հասկացանք, որ Մանվելը ճիշտ պահին ճիշտ տեղում է: Այո՛, Գրետա մայրիկից հետո քննարկվել է այդ հարցը և Երկրապահի բոլոր անդամները մեր հին տղերքը միահամուռ համաձայնվել են, որ Սպարապետի գործը պետք է շարունակի Մանվելը, որպեսզի Երկրապահը չքանդվի: Ամենակարևորն այդ պահին այն էր, որ կառույցը պետք է ղեկավարեր մի մարդ, ով խառնաշփոթ չէր մտցնի և անկայուն վիճակ չէր ստեղծի, որովհետև Երկրապահի բոլոր անդամները սրտանց էին ցավում Վազգենի մահը: Եվ եթե Մանվելը այդ պահին այդտեղ չլիներ, Երկրապահը հնարավոր է աներ այնպիսի բաներ, որ չպետք է արվեր:

Ի պատիվ մեր ընկերոջը՝ Մանվելին՝ կարողացավ բոլորին հավաքել, որ հանկարծ ավելորդ բան թույլ չտայինք, որովհետև Երկրապահը պետության հիմնադիրներից մեկն է, Երկրապահը բանակի հիմնադիրներից մեկն է և պատասխանատու է պետության համար: Երկրապահն այսօր էլ է պատասխանատու պետության համար: Երկրապահն այն կառույցն է, որ միշտ պետականամետ է եղել ու այդպես էլ լինելու է, մենք ուրիշ ձև չենք կարող, Երկրապահն ուրիշ ձև մտածելու իրավունք էլ չունի: Մարդ իր տունն իր ձեռքով չի կարող քանդել: Ես գիտեմ ինչի մասին եք հետաքրքրվում, այսօր մեր ընկերները, Ծաղիկ Ռուբոն, որ ելույթ է ունեցել, խոսել է Մանվելի մասին, թե ինքն ու Սասունն են համոզել Մանվել Գրիգորյանին, որ գա դառնա երկրապահ:

Ռուբո, ոնց կարող ես ասել, որ դու ես բերել Մանվելին, կամ որ Մանվելը շարքային երկրապահ էլ չի եղել, բա ով էր եդ Երկրապահում, որ Մանվելը երկրապահ չէր: Դուք Երևանում նստած, դուք էի՞ք էդ երկրապահները: Ոնց կարելի է նման բան ասել: Այսինքն ես երկրապահ չէի՞, որ Քելբաջարում էի, Մանվելը երկրապահ չէ՞ր, որ Հորադիզում էր, ի՞նչ է՝ երկրապահն էն մարդն էր, որ այդ ժամանակ Երկրապահի շենք էր մտնում, դուրս գալի՞ս: Մենք այն ժամանակ, ինչքան կռվող տղա կար, դարձանք երկրապահ, քաղաքականությունը թողեցինք՝ մեր գործը սահմաններ պահելն էր: Մենք այդ ժամանակ գիշեր-ցերեկ սահմաններում ե՛ւ կռվում էինք, ե՛ւ բանակաշինությամբ էինք զբաղվում: Չկար այդպիսի մի հարց, որ Երկրապահը քննարկեր առանց ինձ ու Մանվելի՝ Վազգեն Սարգսյանը Երկրապահում հարց լուծեր կամ ինչ-որ հարցի քննարկում գնար: Այո՛, մենք այդ ժամանակ վարչության անդամ չէինք, որովհետև մենք ավելի լուրջ գործով էինք զբաղվում, մեր գործն ավելի ծանր էր, իսկ այդ ժամանակ Վազգենն էր որոշում:

Մանվելն էլ էդ վախտը Երկրապահի Էջմիածնի բաժանմունքի նախագահն էր։ Ու տենց մեկն էլ չկար վարչությունում այն ժամանակ, որ նրա խոսքը մեր խոսքից ազդեցիկ լիներ: Մենք կարող ենք նաև խոսել փաստերով ու հիշեցնենք, որ Երկրապահում միշտ էլ մենք առաջին դիրքերում ենք եղել: 1990-ին, երբ Մանվելը ռուսական ՕՄՕՆ-ին պլեն ընգավ, Ադրբեջանի հեռուստատեսությամբ են ցույց տվել նրա՝ երկրապահական անդամատոմսը՝ թիվ 13 համարի տոմսը։ Թուրքերն էլ գիտեն, որ Մանվելն առաջին երկրապահներից է եղել։

-Պատմեցիք, թե ինչպես դարձավ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, իսկ ինչպե՞ս ղեկավարեց, Սպարապետի ժառանգությունը պահպանվո՞ւմ է:

-Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու ու էլի կասեմ: Ես միշտ զարմացած եմ Մանվելի եռանդի վրա, այնպես չի, որ ես իմ ընկերոջն եմ գովազդում, էդ ամենը բոլորիս աչքի դեմն է: Այդ մարդն աշխարհից էլ է կտրված, ամեն ինչից էլ, իր ուշք ու միտքը Երկրապահն է: Երկրապահն այսօր արդեն պետական կառույց է դարձել, Երկրապահն օրեցօր երիտասարդանում է, թարմանում է, երիտասարդ երկրապահ ունենք, պատանի երկրապահ ունենք: Վազգենն այն ժամանակ տենց միտք է ունեցել, չհասցրեց, ոչ էլ քայլ էր արել, որ սենց բան ունենայինք, բայց այսօր Մանվել Գրիգորյանի շնորհիվ տեսնում ենք Երկրապահն ինչ կառույց է դարձել: Իրար հետևից խոսելով, փնովելով չի, մարդիկ տեսնում են չէ՞ Երկրապահն ինչ ակտիվ է՝ բռնած դպրոցներից, որտեղ արդեն երկրապահ ենք մեծացնում երեխաներին: Սրանից մեծ գործ ի՞նչ պիտի անի Մանվելը, սրանից առավել էլ ինչ պիտի անի:

-Իսկ ներքաղաքական դաշտում այս թեժացումները անդրադառնո՞ւմ են արդյոք սահմանի վրա, սահմանին կանգնած զինվորի վրա, թուրքերի մտադրությունների ու գործողությունների վրա:

-Իհարկե անդրադառնում է, ոնց կարող է չանդրադառնալ, եթե մենք մեզ խաբենք, ասենք մենք ստեղ իրար ենք ուտում, ներքաղաքական վիճակը սրացած է ահավոր, ոնց կարող է չազդել: 1989 թվականից աշխարհը գիտի, որ Մանվելը Ղարաբաղում է եղել: 1989 թվականից մենք ամենաառաջին ջոկատներն ենք եղել, որ զինված գնացել ենք Ղարաբաղ: Ու Ռուբոն ասում է, որ գիտես ինչ 1992թ. դու նոր ի հայտ եկար, ախր այդպես ո՞նց կարելի է:

-Ընդհանրապես կարելի՞ է կասկածել Մանվել Գրիգորյանի մարտական ուղուն:

-Լավ մենք ասենք, բա ղարաբաղցիները: Թող հիշեն, թե որ թվից է Մանվելի անունը թնդում Ղարաբաղում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ ազատամարտիկների տարբեր կազմակերպություններ են ստեղծվում, ՀՀԿ նիստում գեներալն ասաց, որ նմանատիպ կազմակերպություններից մեկն էլ կանխվել է ձեր մասնակցությամբ, ձեր միջոցով:

-Ասեմ, որ նույն էս տղերքը, ասենք՝ Ծաղիկ Ռուբոն, Ռուստամը, Մելքոնյան Գագոն, տղերք, որոնք երկրապահից ինչ որ բանով նեղացել են, որ միմյանց հետ համագործակցելը չի ստացվել, իմացանք, որ սենց բան է եղել: Մանվելն այդ ժամանակ Փարիզում էր, զանգեց ինձ ասեց, որ սենց բան են ուզում անել, պետք չի պառակտվել, մենք մեկ է հաշտվելու ենք, գալու է ամեն ինչ ընկնի իր տեղը ու իմացանք, որ Ծառուկյանն է հովանավորում, որպեսզի ստեղծվի այդ կազմակերպությունը: Ես փորձեցի կապվել Ծառուկյանի հետ, հանդիպեցինք, խոսեցինք ու Գագոն ինձ հասկացավ, որ պետք չի պառակտում գցել, ասեցի փակի այդ թեման, պատերազմը դիմացներս է, թող չլինի պառակտում: Այդ մարդն առանց որևէ բան ասելու, ասաց ես Զորավարին շատ հարգում եմ, ու եթե մտածում եք, որ ես եմ խանգարում ձեզ միասին լինեք, իմացեք, որ ես չկամ այս գործում, վերցրեք սա ձեզ կնիքը, սա էլ որոշումը: Ես զանգեցի Մանվելին ասեցի, որ համաձայնության ենք եկել, ամեն ինչ կարգին է: Ու սպասեցի՝ Մանվելը բուժման էր գնացել վերջացներ գար: Բայց կարծես ժամանակի մեջ չկարողացանք տեղավորվել, որ մեր հին տղերքով նորից հավաքվենք խոսենք, հասկանանք ինչը որից հետո է, ով ումից է նեղացել, ինչու է նեղացել: Պետք է լիներ նման մի հանդիպում, բայց չհասցրեցինք: Ինչ-որ մարդիկ կային մեջտեղում, որ չցանկացան այդպես լիներ: Մի օրինակ բերեմ, տղան, որ հոր տանից դուրս է գալիս, ասենք մի քանի եղբայր են, մեկ է տղան հոր տանը չի փնովում, եթե անգամ ընտանիքի անդամները մի բան են ասում, ասում է գիտես հորս տան մասին չխոսես: Ես էսպիսին գիտեմ մեր ազգին: Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չի: Երկրապահը մեր բոլորիս հայրական տունն է: Ու երբ մարդն իր հայրական տանից նեղանա ու հայրական տան հասցեին ցեխ շպրտի, դա արդեն ճիշտ չի: Մենք սերունդներին ինչ պիտի սովորեցնենք, ինչքան էլ բարձրաձայնենք, որ մենք պատերազմ հաղթեցինք, մեր պատերազմում լավ մարդիկ տվեցինք, ի՞նչ է՝ պետք է մեռնենք ու մենակ մեռած մարդկա՞նց գովենք: Այսինքն, որ մենք սաղ ենք մնացել, մենք մեղավորություն ունե՞նք: Ձեզ էլ եմ խնդրում էլի՝ մամուլի ներկայացուցիչներին՝ կրակի վրա բենզին մի՛ լցրեք։ Հաշտություն քարոզեք, ոչ թե փորձեք սրել իրավիճակը։

-Ընդհանրապես ազգի միասնությունն ի՞նչ կարևորություն ունի: Ներքաղաքական դաշտում միասնության կարիք կա՞:

-Ինչի՞ մասին է խոսքը: Դիմացը Ցեղասպանության 100-ամյակն է: 100 տարի առաջ նույն այս ժամանակ կոտորել են այս ժողովրդին, 100 տարվա պատմությունը էլի մեզ դաս չեղավ: Այս տարի, որ ամբողջ աշխարհը պետք է մեր հետ սգա, բա սա անելո՞ւ բան է: Այս ազգը սիրող մարդիկ չեն սրի իրավիճակը: Էսպես ո՞նց կարելի է, տանը մեծ ու փոքր պիտի լինի՞, թե՞ չէ: Կարգ ու կանոն պիտի լինի՞, թե՞ չէ:

-Ի դեպ, ի՞նչ կասեք Արցախյան ազատամարտին ՀՀ նախագահի մասնակցության վերաբերյալ, որովհետև դա էլ է քննարկվում:

-Ի՞նչ ասեմ, պատմություն կա, ես ինձանից չեմ հնարելու, ով չի իմանում, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր, հետո եկավ ՀՀ ՊՆ, ամբողջ պատերազմն այդ մարդն անցել է, հաղթանակի ժամանակ ինքն է եղել Պաշտպանության նախարարը, ես հիմա ինչ նոր բան կարող եմ ասել Նախագահի մասին, կամ ով կարող է կասկածել դրանում: Կասկածողներն ուրեմն Հայաստանում չեն եղել, պատերազմի մասին էլ չգիտեն: Պատերազմի ժամանակ ռազմի դաշտում եղած մարդը ոնց կարող է կասկածի տակ դնել:

-Այսինքն, երբ ԵԿՄ վարչության նախագահը պաշտպանում էր ՀՀ նախագահին, դա բնակա՞ն պահվածք էր, շատերը քննադատում էին Երկրապահի նման պահվածքը:

-Երկրապահը միշտ պետության և իր նախագահի կողքին է: Միշտ էլ կրիտիկական պահին Երկրապահը կանգնելու է իր երկրի նախագահի կողքին: Դա նշանակում է երկրի անվտանգություն: ԵԿՄ վարչության նախագահն իրավունք էլ չունի, որ չկանգնի իր նախագահի կողքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումWildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծի պոտողայում տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքա Ի՞նչ է արել Թրամփը, որից հետո նրա ամենահուսալի օգնականներից մեկը որոշել է հեռանալ Սպիտակ տնից Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը «Ուժեղ ձայն լսեցինք, տեսանք՝ շուռ եկավ». ականատեսը «Ռոսիա մոլի» մոտ տեղի ունեցածի մասին (տեսանյութ) Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ) Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջՀայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ)Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերումՌուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել ԹաիլանդումՎահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
Ամենադիտված