Սերժ Սարգսյանը կարձագանքի Լևոն Տեր-Պետրոսյանին. 168.am
Քաղաքական
168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: «Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»,-ի պատասխան մեր հարցի ասաց Ա. Սաղաթելյանը: Վերջին, սակայն, չմասնավորեցրեց՝ արձագանքը ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ