Բեռլուսկոնին վերջնականապես արդարացվել է «Ռուբիի գործով»
Աշխարհ
Իտալիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արդարացնող վճիռը «Ռուբիի գործով», հայտնում է Reuters-ը:
2013-ի ամռանը Միլանի դատարանը քաղաքական գործչին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով մարմնավաճառության մեջ անչափահասներին ներքաշելուն մասնակցություն ունենալու և ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Դատավճռով Բեռլուսկոնիին արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ:
Անցած տարվա հունիսին Միլանի վերաքննիչ դատարանն արդարացրել է նախկին վարչապետին՝ անչափահաս մարմնավաճառ Ռուբիի ծառայություններից օգտվելու գործով: Այդ վճիռն ընդունվել է ապացույցների անբավարարության և հանցակազմի բացակայության պատճառով:
Իտալիայի Գերագույն դատարանի վճիռը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ