Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից
Աշխարհ
Ռուսաստանը որոշել է դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում սովորական զնված ուժերի մասին պայմանագրի Համատեղ կոնսուլտատիվ խմբի նիստերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ասված է Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկողության հարցերի շուրջը բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրի հայտարարության մեջ:
ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան Պայմանագրի գործողությունը լիովին կդադարեցնի 2015 թվականի մարտի 11-ից: Բացի դրանից, դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին խնդրում է ներկայացնել իր շահերը Համատեղ կոնսուլտատիվ խմբում:
Մազուրն ընդգծել է, որ այդ քայլը չի նշանակում Մոսկվայի հրաժարում Եվրոպայում սովորական սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջը հետագա երկխոսությունից, «եթե և երբ դրա համար կհասունանան մեր գործընկերները»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ