ԻՊ-ն համացանցում տարածել է իսրայելցու սպանության տեսանյութը
Աշխարհ
«Իսլամական պետությունը» համացանցում տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է սպանվում իսրայելցի գերին, ով մեղադրվել է լրտեսության մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տասը րոպե տևողությամբ տեսանյութում երևում է նարնջագույն հագուստով Մուհամմադ Սայիդ Իսմայիլ Մուսալլամը, նրա իսրայելական անձնագիրը, այնուհետև կադրերում երևում է զինվորական համազգեստով մի երեխա, ով զենքը պահել է մեղադրյալի գլխին: Տեսանյութում երևում է ևս մեկ իսլամիստ, ով խոսում է Ֆրանսիայում իրենց իրականացրած գործողությունների մասին, որից հետո երեխային հորդորում է կրակել:
Լուրեր են շրջանառվում, որ Մուհամմադ Սայիդ Իսմայիլն իսրայելական հատուկ ծառայությունների համար աշխատել է իր հարազատների հրահրումով: Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ նա հոկտեմբերին մեկնել է Թուրքիա, այնտեղից էլ Սիրիա և մտել ԻՊ-ի շարքերը: Այդ մասին ծնողները տեղյակ չեն եղել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ