Նազարբաևը համաձայնել է մասնակցել Ղազախստանի նախագահի ընտրություններին
Աշխարհ
Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնել է մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հաջողությունների հիման վրա, որոնց մասին դուք արդեն գիտեք, պետք է առաջ շարժվենք` մեր պետականությունն ամրապնդելու համար: Այնպես որ, ես եկա այստեղ և ելույթ ունենալով ձեր առջև՝ հավանաբար, կհամաձայնվեմ ձեզ հետ իմ թեկնածությունն առաջադրելու շուրջ»,- ասել է Նազարբաևը:
Ավելի վաղ Նազարբաևի թեկնածությունն առաջադրվել էր «Նուր Օթան» կուսակցության կողմից:
Ղազախստանի ԿԸՀ-ն արդեն գրանցել է նախագահի պաշտոնի երկու թեկնածուներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ