Հունաստանի վարչապետը Գերմանիայից պահանջել է վճարել պատերազմական փոխհատուցումները
Աշխարհ
Գերմանիան պետք է վճարի Հունաստանին պատերազմական փոխհատուցումներ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պատճառված վնասի ու հանցագործությունների համար: Այս մասին երեքշաբթի երեկոյան հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ելույթ ունենալով խորհրդարանի նիստի ժամանակ, որը նվիրված էր Գերմանիայից պատերազմական փոխհատուցումներ պահանջելու վերաբերյալ միջկուսակցական հանձնաժողովի ստեղծմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետը հիշեցրել է գերմանական բռնազավթման տարիներին մարդկանց զանգվածային և գազանաբար ոչնչացումները, հնագիտական գանձերի դուրսբերումը, «պարտադրված փոխառությունը», որը Հունաստանի բանկը ստիպված էր տալ Երրորդ ռեյխին:
Կառավարությունն անխոնջ կաշխատի՝ գտնելու համար իր պարտավորությունների կատարման միջոցներ, ամբողջությամբ կատարելու համար Հունաստանի ու հույն ժողովրդի առջև դրված բոլոր պարտավորությունները»,- ասել է Հունաստանի վարչապետը:
«Սակայն Գերմանիան նույնպես պետք է վճարի իր պարտքերը: Մենք չենք պատրաստվում տալ բարոյականության դասեր, սակայն չենք էլ պատրաստվում լսել դրանք»,- հայտարարել է Ցիպրասը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ