Պրահայում քննարկելու են ցեղասպանությունները և արդի իսլամիստական արմատականությունը
Աշխարհ
Պրահայում քննարկելու են ցեղասպանությունները և արդի իսլամիստական արմատականությունը: Կոնֆերանսն անցկացվելու է մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prague Daily Monitor պարբերականը, մասնակցելու են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի արտա քին գործերի նախկին նախարարներ Կիրիլ Սվոբոդան ու Կարել Շվարցենբերգը:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մարտի 10-ին բացվել է նաև «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պարբերականների առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի 22-ը: Բացի այդ, աշխատանքային այցով Չեխիայի մայրաքաղաք մեկնած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ Չարլզի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում անցկացվել է քննարկում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրողության վերաբերյալ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պատրաստված ցուցահանդեսին ներկայացված են բրիտանական, ֆրանսիական, ռուսական և ամերիկյան պարբերականների առաջին էջերը՝ նվիրված 1894-1896 թթ. Համիդյան և 1909 թ.Ադանայի ջարդերին, ինչպես նաև 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ