«ԱՄՆ-ը զորավարժությունների համար 3 000 զինվորական է ուղարկում Մերձբալթիկա». Ստոլտենբերգ
Աշխարհ
ԱՄՆ-ը 3 000 զինծառայող է ուղարկում Մերձբալթիկա՝ զորավարժությունների համար, իսկ ՆԱՏՕ-ն ծրագրում է աշնանը կազմակերպել վերջին տարիների ամենալայնածավալ զորավարժությունները հարավային շրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ-ը 3 000 զինվոր և սարքավորումներ է ուղարկում Բալթյան տարածաշրջան զորավարժությունների համար: Աշնանը մենք ծրագրում ենք հարավում երկար տարիների ընթացքում ամենալայնածավալ զորավարժություններն անցկացնել մոտ 25 000 զինվորի մասնակցությամբ»,- լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ