Մինսկի պայմանավորվածությունները վերջին հնարավորությունն են Ուկրաինայում խաղաղություն պահպանելու համար. Շտայնմայեր
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մինսկի պայմանավորվածություններն անվանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու «վերջին հնարավորություն»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրել է Газета.Ru-ն:
«Մինսկի պայմանավորվածությունները, ինչպես մենք դրանք անվանում ենք, և ես դա ընդգծում եմ` դրանք կատարյալ չեն, բայց կարող են դառնալ միակ, գուցե անգամ հակամարտության սրվածությունը վերացնելու, լարվածության մակարդակի և հակամարտության զոհերի թվի նվազեցման վերջին հնարավորությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ