Իրավապաշտպանները ՄԱԿ ԱԽ-ին մեղադրում են Սիրիայի հարցում ցուցաբերած անգործության մեջ
Աշխարհ
Ավելի քան 20 խոշորագույն իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների պատրաստած նոր զեկույցում ՄԱԿ անվտանգության խորհուրդը մեղադրվում է այն բանում, որ չի կարողացել օգնել Սիրիայում հակամարտության մեջ ներգրավված քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Սիրիական տապալում» զեկույցը պատրաստվել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի 4-րդ տարելիցի առթիվ:
Փաստաթղթում ասվում է, որ ամենաազդեցիկ պետություններին չի բավարարում կամքը՝ հասնելու իրենց իսկ բանաձևերի իրագործմանը` բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնություն ապահովելու վերաբերյալ:
2014 թվականն ամենաարյունալին է եղել այդ հակամարտության ընթացքում. 12 ամսում զոհվել է մոտ 76 հազար մարդ: 2011թ. մարտից՝ Սիրիայում պատերազմի բռնկման պահից ի վեր զոհվել է ավելի քան 210 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ