Մեքսիկայում հանցագործները գլխատել են քաղաքապետի թեկնածուին
Աշխարհ
Մեքսիկայի Գերերոյի նահանգում հայտնաբերվել է քաղաքական գործիչ Աիդա Նավայի գլխատված մարմինը, որը մտադրվել էր հունիսին իր թեկնածությունն առաջադրել տեղական ընտրություններում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նավայի մարմինը գտել են նահանգի մայրաքաղաք Չիլպանսինգոյի շրջանում՝ ճանապարհին:
Դիակի մոտ եղել է գրություն, որում ասված է, թե նույնն է սպասում բոլոր նրանց հետ, ովքեր «կշեղվեն ուղեգծից»:
Գրությունն ստորագրված է եղել «Լոս Ռոյոս» խմբավորման կողմից: Դա նահանգի ամենախոշոր հանցախմբերից մեկն է:
Անցյալ տարի խմբավորումն առևանգել էր Նավայի որդուն: Նրա ամուսինը, որը նույնպես քաղաքապետ է եղել, զոհվել է այդ խմբի ձեռքով:
Գերերոյի նահանգն ամենավտանգավորներից մեկն է համարվում Մեքսիկայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ