Կիմ Չեն Ընին ուղեւորությունների ընթացքում սկսել Է ուղեկցել նրա քույրը
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, դատելով «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթում մարտի 12-ին հրապարակված նյութի, սկսել Է հանրության առջև հայտնվել իր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի ուղեկցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի առաջին Էջում զետեղված հրապարակման մեջ խոսքը վերաբերում Է Դեղին ծովի Սինդո կղզում տեղաբաշխված զորամաս Կիմ Չեն Ընի այցելությանը: Հյուսիսային Կորեայի ղեկավարին ուղակցողների թվում հիշատակվում Է միայն Կիմ Յո Չժոնը՝ որպես Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի բաժնի պետ տեղակալ:
Ինչպես նշել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, Կիմ Չեն Ընի քրոջ անունը ԿԺԴՀ-ի մամուլում հրապարակվել Է առաջին անգամ, և դա մատնանշում Է երկրի աստիճանակարգության մեջ «նրա կարգավիճակի բարձրացումը»:
Թերթը լուսանկարներ Է հրապարակել Սինդո կղզի Կիմ Չեն Ընի այցելության վերաբերյալ, որոնցում լավ երևում Է սև վերարկու հագած այդ երիտասարդ կինը:
Ավելի վաղ «Նոդոն սինմունը» տեղեկացրել Է, որ Կիմ Չեն Ընը ուղևորություններ Է կատարում հատուկ ինքնաթիռով: Դրանով ԿԺԴՀ-ի ներկայիս առաջնորդը մեծապես տարբերվում Է իր պապից՝ Կիմ Իր Սենից, և հորից՝ Կիմ Չեն Իրից, որոնք խուսափում Էին թռչիքներից և նախընտրում Էին հատուկ գնացքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ