Նեմցովի ենթադրյալ մարդասպանը բողոքարկել է ձերբակալությունը
Աշխարհ
Բորիս Նեմցովի սպանության գործով ևս մեկ ամբաստանյալի՝ սպանության ենթադրյալ կատարողի՝ Զաուր Դադաևի պաշտպանությունը բողոքարկել է նրա ձերբակալությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևային:
«Դադաևի պաշտպանից բողոք է ստացվել, որտեղ նա խնդրում է չեղյալ հայտարարել կալանքը՝ որպես խափանման միջոց»,- ասել է մամուլի քարտուղարը:
Այսպիսով՝ ձերբակալությունը բողոքարկել են հինգ կալանավորից չորսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ