Իսրայելցի արաբի սպանությունն իրականացնողները ֆրանսիացիներ են
Աշխարհ
Իսրայելցի արաբ Սայիդ Իսմայիլի սպանությունն իրականացնող ահաբեկիչները Ֆրանսիայի քաղաքացիներ են: Այս մասին հայտարարել է Associated Press գործակալությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն տեղեկության՝ համացանցում տարածված տեսանյութում և լուսանկարներում երևացող երեխան, ով իրականացրել է սպանությունը, ինչպես նաև մյուս ահաբեկիչը ֆրանսիացիներ են: Ֆրանսիայի իշխանություններն աշխատանքներ են տանում նրանց մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ: Արևելյան Երուսաղեմի բնակիչ Սայիդ Իսմայիլին ԻՊ-ն մեղադրում էր լրտեսության մեջ:
Ավելի վաղ «Իսլամական պետութունը» համացանցում տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է սպանվում իսրայելցի գերին: Տասը րոպե տևողությամբ տեսանյութում երևում է նարնջագույն հագուստով Մուհամմադ Սայիդ Իսմայիլ Մուսալլամը, նրա կողքին՝ իսրայելական անձնագիրը, այնուհետև կադրերում երևում է ռազմական հագուստով մի երեխա, ով զենքը պահել է մեղադրյալի գլխին: Տեսանյութում երևում է ևս մեկ իսլամիստ, ում ֆրանսերենով խոսքից հետո երեխան կրակում է:
Իսրայելի պաշտպանության նախարարը հերքել է ԻՊ-ի կողմից սպանված իսրայելցի արաբի կապը երկրի հատուկ ծառայությունների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ