Կոստա Ռիկայում զանգվածային տարհանում է սկսվել Տուրիալբա հրաբխի ակտիվության պատճառով
Աշխարհ
Կոստա Ռիկայի իշխանությունները Տուրիալբա հրաբխի ակտիվության պատճառով բնակչության զանգվածային տարհանում են սկսվել դրա մերձակա բնակավայրերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովին:
Ծառայության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1996 թվականից ի վեր այդ հրաբխի ամենամեծ ակտիվությանը: Բացի այդ իշխանությունները փակել են մայրաքաղաք Սան Խոսեի միջազգային օդանավակայանը՝ խուսափելու մոխրի արտանետումների հնարավոր բացասական հետևանքներից:
Telesur ալիքը նշում է, որ օրվա ընթացքում հրաբուխը չորս անգամ արտանետել է մոխիր ու գազեր, որոնք արդեն հասել են Սան Խոսեի մի քանի շրջաններ: Ժայթքումներից մեկի բարձրությունը հասել է մոտավորապես մեկ կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ