Եղիսաբեթ Բ-ն հավանություն է տվել Էբոլայի դեմ պայքարի մարտիկների համար մեդալ հիմնելու առաջարկին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին համաձայնել է Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման դեմ պայքարող մարտիկների համար մեդալ հիմնելու գաղափարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խորհրդարանականներին է հայտնել միջազգային հարաբերությունների զարգացման հարցերի նախարար Ջասթին Գրինինգը:
Մեծ Բրիտանիան երբեք մի կողմ կանգնած չի եղել այդ հիվանդության դեմ պայքարից, նշել է նա:
Փետրվարին վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել Էբոլա վիրուսի դեմ պայքարող մարտիկների համար մեդալ հիմնելու առաջարկությամբ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Սիեռա Լեոնեում է գտնվում 750 բրիտանացի զինծառայող, ներառյալ զինվորական բժիշկներ և ծովային հետևակայիններ, որոնք պահպանում են դաշտային հոսպիտալները: Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին այդ երկիր է ժամանել բրիտանական «Արգուս» նավը, որը սարքավորված է հիվանդների ընդունման համար:
2014 թվականի դեկտեմբերի 10-ին ամերիկյան Time հանդեսի խմբագրությունը «Տարվա մարդ» է ճանաչել առողջապահության աշխատողի հավաքական կերպարը, որը պայքարում է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման դեմ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ