ԿԺԴՀ-ն «երկիր-օդ» դասի հրթիռներ է արձակել Ճապոնական ծով
Աշխարհ
ԿԺԴՀ-ն «երկիր-օդ» դասի յոթ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ջրատարածք: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեում:
«Հյուսիսային Կորեայի զինված ուժերը նախօրյակին Համգյոն Փուքթոյի նահանգի տարածքից զենիթային հրթիռների զանգվածային արձակում են իրականացրել Արևելյան ծովի (Սեուլում այսպես են անվանում Ճապոնական ծովը) ջրատարածք»,- հայտարարել են կոմիտեում: Նրանց տվյալներով՝ հերթական փորձարկումները կարող են լինել Փենյանի պատասխանը Foal Eagle և Key Resolve ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին:
«Այդ արձակումները Հյուսիսի սադրանքն են ի նշան հարավում մարտի 2-ից սկսված ԱՄՆ-ի հետ համատեղ ամենամյա զորավարժությունների դեմ բողոքի»,- ընդգծել են կոմիտեում: Այս առնչությամբ Հարավային Կորեայի զինված ուժերը բարձրացրել են մարտական պատրաստությունը: Կոմիտեում կարծում են, որ արձակումներին ներկա է եղել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ