Ֆրանսիայում ինքնաթիռը լեռան լանջին հարվածել է դահուկորդուհուն
Աշխարհ
Ֆրանսիական Ալպերում թեթև ինքնաթիռը հարվածել է լեհ դահուկորդուհուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքը տեղի է ունեցել Ավորիազ լեռնադահուկային հանգստավայրում: Jodel ինքնաթիռը փորձել է օդ բարձրանալ լեռնադահուկային հանգստավայրի մոտ գտնվող օդանավակայանից, սակայն չի կարողացել և առաջ է գնացել լանջով: Օդաչուն չի կարողացել կանգնեցնել օդանավը:
Ինքնաթիռն անցել է երեխաների խմբի կողքով և հարվածել է 55-ամյա կնոջը: Տուժածը բժշկական ուղղաթիռով հասցվել է տեղի հիվանդանոց: Նա ծանր վնասվածքներ է ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ