Սոբչակն ուժեղացրել է անվտանգությունը՝ «գնդակահարության ցուցակների» մասին լուրերի պատճառով
Աշխարհ
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն ուժեղացրել է իր անվտանգությունն ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը հաջորդած «գնդակահարության ցանկերի» մասին տեղեկատվության հայտնվելուց հետո:
Ցանկում, նրանից բացի, նշվել են «Эхо Москвы» ռադիոկայանի ղեկավար Ալեքսեյ Վենեդիկտովի և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու անունները:
«Ցավոք, ես ստիպված եմ եղել ուժեղացնել իմ անվտանգությունը: Այժմ ես ստիպված եմ քայլել անվտանգության աշխատակիցների հետ»,- Gazeta.ru-ին ասել է Սոբչակը:
Մինչ այժմ, իրավապահ մարմինները նման ցանկի գոյությունը չեն մեկնաբանել:
Հաղորդավարուհին նաև նշել է, որ միջադեպից հետո (երբ Նեմցովի հուղարկավորության ժամանակ Սախարովի կենտրոնի մուտքի մոտ նրան է մոտեցել անծանոթ մեկը և ասել. «Հաշվի առեք, դուք հաջորդն եք, Քսենիա) այլ սպառնալիքներ չեն հնչել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ