«Ղրիմում Ռուսաստանը ոչինչ չի խախտել». Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը ոչինչ չի խախտել, քանի որ Ղրիմ լրացուցիչ զորք չի մտցրել եւ չի ավելացրել ռազմածովային կայանի անձնակազմի քանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Ինտերֆաքսը» հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղրիմում ավելի քան 20 հազար լավ զինված ուկրաինացի զինծառայող կար: Ասելով, որ կարիք չի առաջացել կիրառել Դաշնային Խորհրդի որոշումը' Ուկրաինա զորք մտցնելու մասին, ես չեմ չափազանցրել, քանի որ համապատասխան միջազգային պայմանագրով Ղրիմի մեր ռազմակայանում իրավունք ուներ գտնվելու ավելի քան 20 հազար զինծառայող»,- ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից