Հրդեհ Նովոդևիչիե վանքում
Ռուսաստան
Նովոդևիչիե վանքի զանգակատներից մեկում, որը վերակառուցվում է, մարտի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 22:41-ին բռնկվել են շինարարական տախտակամածերը: Հրդեհին տրվել է բարդության երկրորդ՝ բարձր մակարդակ: Դրա ընդհանուր մակերեսը կազմել է 300 քառակուսի մետր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 01:20-ին կրակը հաջողվել է մարել, տուժածներ չեն եղել:
Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Գրիգորի Փիրումովը հայտնել է, որ հրդեհը լուրջ վնաս չի հասցրել: «Այրվել են սոսկ շինարարական տախտակամածերը, կրակը զանգակատուն չի հասել: Ամեն դեպքում, օբյեկտն ապահովագրված է, և ամեն ինչ կվերականգնվի»,- ասել է Փիրումովը:
Նա նաև նշել է, որ հրդեհի պատճառը կպարզվի հետաքննության ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)