Լոս Անջելեսի մարաթոնի 185 մասնակից է տուժել շոգի պատճառով
Աշխարհ
Լոս Անջելեսի մարաթոնի 185 մասնակից տուժել է Կալիֆոռնիայի նահանգի հարավում հաստատված անոմալ շոգի պատճառով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Los Angeles Times-ին:
Մարաթոնի թեժ պահին օդի ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 33 աստիճանի: Հոսպիտալացվել է 36 մարդ: Ընդամենն ամենամյա վազքամրցմանը մասնակցել է 22 հազար 846 մարդ, ըստ որում՝ ավելի քան 500 մասնակից հարկադրված են եղել դուրս գալ մրցատարածությունից:
Տղամարդկանցից հաղթանակ է տարել չինացի Դենիել Լիմոն, որը ցույց է տվել 2 ժամ 10 րոպե արդյունք: Կանանց մեջ առաջինը վերջնագծին է հասել քենիուհի Օլգա Քիմայոն. որը 42,2 կիլոմետր մրցատարածությունը հաղթահարել է 2 ժամ 34 րոպե 10 վայրկյանում:
Լոս Անջելեսի մարաթոնն ամեն տարի անցկացվում է 1986 թվականից, ամեն անգամ դրան մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)