Նեմցովի սպանության գործով բոլոր մեղադրյալները հրաժարվել են համագործակցել հետաքննության հետ
Աշխարհ
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալները հրաժարվել են համագործակցել հետաքննության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Նա հաստատել է, որ ձերբակալվածներից ոմանք հարցաքննությունների ընթացքում օգտվում են ՌԴ-ի Սահմանադրության 51-րդ հոդվածից և չեն պատասխանում հարցերին:
«Սկզբնական փուլում համագործակցում էր միայն Զաուր Դադաևը, բայց այժմ նա պաշտոնապես հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից՝ փոխելով իր մարտավարությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Բորիս Նեմցովը փետրվարի 28-ի գիշերն սպանվել է Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլից ոչ հեռու: Սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ՝ Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը, Խամզաթ Բախաևը, Թամեռլան Էսքերխանովը և Շադիդ Գուբաշևը:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ քաղաքական գործչի սպանության անմիջական կատարողը եղել է «Սևեռ» չեչենական գումարտակի նախկին փոխհրամանատար Զաուր Դադաևը:
Մարտի 16-ին հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իրավապահ մարմինները վերանայել են Նեմցովի սպանության գործով կալանավորներին առաջադրված մեղադրանքը. շահադիտական դրդապատճառներով կամ վարձավճարի դիմաց հանցագործության փոխարեն առաջադրվել է քաղաքական կամ կրոնական ատելության դրդապատճառը: Նույն օրը Դադաևի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն ալիբի ունի, բայց մանրամասներ չի բացահայտել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ