ԱՄՆ-ն մտադիր է մայիսին Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել
Աշխարհ
ԱՄՆ-ն նախատեսում է սույն թվականի մայիսին Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Վրաստանի տարածքում` ՆԱՏՕ-ի Atlantic Resolve օպերացիայի շրջանակներում, որն սկսվել է կապված Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների կտրուկ սրման հետ: Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Atlantic Resolve-ն «այս ամսվա վերջին կընդլայնվի և իր մեջ կներառի Բուլղարիան ու Ռումինիան»: Նրա խոսքով` խոսքը մարտի 24-ի մասին է:
Բացի այդ, մայիսին «օդային դեսանտային վաշտը և մոտոհետևակազորային վաշտը կմասնակցեն Վրաստանի ազգային ինքնապաշտպանության զորավարժություններին, որոնք կրում են Noble Partner անվանումը»,- ասել է Հոջեսը:
Վրաստանում կայանալիք զորավարժությունների մասին Հոջեսն այլ մանրամասներ չի հայտնել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ