Սպիտակ տունը ցիանիդով ծրար է ստացել
Աշխարհ
Փոստով Սպիտակ տուն է ուղարկել նամակ, որում ենթադրաբար պարունակվում է ցիանիդ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 16-ին: Սակայն նախնական կենսաբանական վերլուծությունը չի հաստատել, որ ծրարը վտանգավոր նյութ է պարունակում: Կրկնակի փորձաքննությունը ցույց է տվել, որ ծրարում ենթադրաբար ցիանիդ է:
Այն ևս մեկ փորձաքննության է ուղարկվել՝ ստացված արդյունքները հաստատելու համար:
Անցկացվում է հետաքննություն: Հաղորդվում է, որ նամակին դիպչած աշխատակիցները չեն տուժել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ