Ռուսաստանում նշում են Ղրիմի հետ վերամիավորման առաջին տարեդարձը
Աշխարհ
Ռուսաստանում մարտի 18-ին նշում են Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու առաջին տարեդարձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մեզ՝ ղրիմցիներիս համար սա տուն, հարազատ հանգրվան՝ երկար սպասված վերադարձի տոնն է: Ռուսաստանը պաշտպանեց ինքնորոշման, պատմական հայրենիքի հետ միասնության մեր օրինական իրավունքը»,- ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն իր շնորհավորանքի խոսքում:
Ղրիմի Հանրապետությունում մարտի 18-ը պաշտոնապես հայտարարված է տոն՝ Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման օր, և հայտարարված է ոչ աշխատանքային: Ամբողջ օրվա ընթացքում Սիմֆերոպոլում, Յալթայում, Եվպատորիայում, Թեոդոսիայում և մյուս քաղաքներում տեղի կունենան տարբեր ակցիաներ և ֆլեշ-մոբեր, իսկ երեկոյան Ղրիմի մայրաքաղաքում կկայանա մեծ համերգ ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
Սևաստոպոլում տոնը պաշտոնապես անվանել են Ռուսաստան վերադարձի օր, քաղաքի Օրենսդիր ժողովի որոշմամբ այն նույնպես հանգստյան օր է հայտարարված:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից