Գերմանիայի ԱԳ նախարարը չի բացառում Ասադի հետ բանակցությունները. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Գերմանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի բացառել պաշտոնական Դամասկոսի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ լինի Սիրիայի հակամարտության քաղաքական լուծման համար: Այս մասին գրել է Suedeutsche Zeitung պարբերականը:
«Քաղաքական լուծման ուղին, որը կօգնի դադարեցնել բռնությունը, անցնում է բանակցություններով: Եթե նույնիսկ դրա համար պահանջվեն Ասադի ռեժիմի հետ բանակցություններ»,- ասել է Շտայնմայերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ