Մոսկվան ափսոսանք է հայտնում Դոնբասի շուրջ Ռադայի որոշման առթիվ. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանք է հայտնում Դոնբասի շուրջ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես ափսոսանքով ստիպված եմ մեկնաբանել ստեղծված իրավիճակը, քանի որ ինձ թվում էր, որ փետրվարի 12-ին Մինսկում միանշանակ որոշվել են այն քայլերը, որոնք նախատեսվում են իրականացվել»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռադայի որոշումները ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները գլխիվայր շուռ տալու փորձ են:
Մարտի 17-ին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրինագիծ և հավանություն է տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ԵՄ խորհրդին ուղղած խնդրանքին՝ երկրի տարածքում միջազգային խաղաղապահ գործողության ընդլայնման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ