Թուրքիայի կառավարությունը մարդկությանն ուղղված հանցագործությունների շարունակությունն է. Սիրիայի խորհրդարան
Աշխարհ
Սիրիայի ազգային ժողովը մարտի 17-ի նիստում անդրադարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարության կողմից Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին զենքով, փողով, ապաստանով և վարժեցմամբ աջակցությունը շարունակելու փաստերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական OdaTV-ն` հղում կատարելով Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությանը, հայտնում է, թե Սիրիայի ազգային ժողովի նիստը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը մարդկությանն ուղղված հանցագործությունների շարունակությունն է:
Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամեդ Ջիհաթ ալ Լահհամի նախագահությամբ տեղի ունեցած նիստում խորհրդարանի անդամները և նախագահությունը միջազգային հանրությանը և աշխարհի ժողովուրդներին կոչ են արել միանալ ամբողջ տարածաշրջանն ու ժողովուրդներին թիրախ դարձրած հանցագործ ահաբեկչության դեմ իրենց պայքարին: Սիրիայի խորհրդարանի անդամներն ու նախագահությունը հայտարարել են, որ միայն նման կերպ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ